Արդարադատության ոլորտի «մաքրումը» շարունակվում է․ Փաշինյանը հեռացրել է 2 պաշտոնյայի

Մանրամասներ
նիկոլ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Արսեն Մնացականյանը։

Մնացականյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հունվարի 26-ից։ Նա ավելի քան 10 տարի աշխատել է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ պաշտոնանկ է արվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Արամ Նիկոյանը։

Նա Պրոբացիայի ծառայության պետ էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն էր։

Նշենք, որ և՛ Մնացականյանը, և՛ Նիկոյանը արդարադատության նախարարությունում նշանակվել էին նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման շրջանում։