Դիվանագիտությունը դեռեւս ակտիվ է Վաշինգտոնի եւ Փհենյանի երկխոսության համատեքստում՝ հայտարարել է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, երկու կողմերի միջեւ պահպանվում են խնդիրներ, եւ Հյուսիսային Կորեան պետք է ցույց տա, որ ինքը լիովին հավատարիմ է իր միջուկային զենքի ոչնչացման պարտավորության կատարմանը։ «Մենք, անկասկած, սպասում ենք, որ կարող ենք շարունակել մեր սերտ փոխգործակցությունը»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե երբ կարող են անցկացվել նոր բանակցությունները։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չգիտի, կորոշի՞ արդյոք Կիմ Չեն Ընը նոր հրթիռ արձակել։ Նրա խոսքերով, Թրամփի վարչակազմը «շատ լրջորեն» է վերաբերում հյուսիսկորեական հրթիռային «Սոխե» համակարգի նոր գործունեության մասին տեղեկատվությանը եւ ուշադիր հետեւում է իրավիճակին։ Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ պետք է զերծ մնալ ցանկացած հապշտապ հետեւությունից։
0Comments