Հայտնի է՝ Samsung-ի հաջորդ ծալվող հեռախոսի դիզայնը

Գծագիրը վերցվել է հատուկ այս տեխնոլոգիայի կիրառման համար ընկերության ձեռք բերած արտոնագրից
Հեռախոս

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ծալվող սմարթֆոնի նոր մոդել, որի գծագիրը հայտնվել է համացանցում:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, դատելով գծագրից՝ հեռախոսն ունենալու է դիզայներական և տեխնոլոգիական առանձնահատկություն, որի շնորհիվ կծալվի էկրանով դեպի դուրս:

Նշվում է, որ գծագիրը վերցվել է հատուկ այս տեխնոլոգիայի կիրառման համար ընկերության ձեռք բերած արտոնագրից: