«Յուվենտուսը» առաջարկել է Զիդանին երեք տարվա պայմանագիր

Զիդանը հրաժարվել է իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հնարավոր է գլխավորի թուրինյան «Յուվենտուսը» ։
Գազետա.ռու կայքը, հղում անելով El Pais-ին, գրում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն առաջարկել է մադրիդյան «Ռեալի» նախկին մարզիչին երեք տարվա՝ մինչև 2022 թվականը պայմանագիր։

Մինչ այդ հայտնի էր դարձել Զիդանի՝ Թուրին այցի և իտալական A սերիայի ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։

Աղբյուրը պնդում է, որ ֆրանսիացուն նաև փորձել են կապել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, բայց Զիդանը հրաժարվել է իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։