Էրդողանը սպառնացել է մաքրել Սիրիայի սահմանամերձ շրջանները քրդական ջոկատներից

Սիրիայի հյուսիսում մենք թույլ չենք տա ստեղծել հակաահաբեկչական միջանցք՝ ուղղված մեր երկրի դեմ

Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կմաքրի քրդական խմբերից Թուրքիայի սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջանները եւ կստեղծի այնտեղ անվտանգ գոտի: Այս ասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքի եթերում Էրդողանի հայտարարությանը:

«Սիրիայի հյուսիսում մենք թույլ չենք տա ստեղծել հակաահաբեկչական միջանցք՝ ուղղված մեր երկրի դեմ: Մենք կստեղծենք անվտանգ գոտի, եւ մեր սիրիացի եղբայրները կվերադառնան տուն: Սկսած Մանբիջից՝ մենք կմաքրենք ահաբեկիչներից (քրդական ինքնապաշտպանական ուժերից) ամբողջ հարավային սահմանն այնպես, ինչպես դա արել էին Աֆրինում»,-ասել է Էրդողանը Թուրքիայի հարավում՝ Իսկենդերուն քաղաքում, ելույթ ունենալիս:

Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատի հարավում, ինչպես նաեւ Մանբիջում ընդդեմ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի, եթե ԱՄՆ-ը դուրս չբերեն նրանց այնտեղից: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողությունները 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որի արդյունքում Ամերիկայի նախագահը որոշում էր կայացրել դուրս բերել զորքերը Սիրիայից: