Խոշորագույն զենք արտահանողներն աշխարհում

2014-2018 թվականներին Ռուսաստանը զենք է մատակարարել 48 պետություն

Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում թվարկել է սպառազինության խոշորագույն արտահանողներին: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթի համաձայն՝ դրանք են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Նրանք իրականացնում են արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում՝ առաջին երկու երկրին է բաժին ընկնում 57 տոկոսը:

2014-2018 թվականներին Ռուսաստանը զենք է մատակարարել 48 պետություն, հիմնականում Հնդկաստան, Չինաստան եւ Ալժիր:

Զեկույցում նշված է, որ նույն ժամանակահատվածում արտահանման համաշխարհային ծավալն աճել է 7,8 տոկոսով: Ներմուծման առավել մեծ աճ է գրանցվել Մերձավոր Արեւելքի երկրներում՝ Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Իսրայել, Կատար եւ Իրաք: