Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեծ հարված է հասցրել Սիստան և Բելուջիստան նահանգում հակառակորդի կողմից աջակցվող զինյալներին՝ հարավարևելյան նահանգի անվտանգության ապահովմանն ուղղված գործողության ընթացքում սպանելով չորս ահաբեկիչների:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ահմադ Շաֆաին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ Սիստան և Բելուջեստան նահանգում օտարերկրյա հակառակորդների կողմից աջակցվող զինյալների դեմ հաջող գործողություն է իրականացվել։
Գեներալ Շաֆայիի խոսքով՝ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը առգրավել են մեքենա և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
«Այս ահաբեկչական խմբավորման մնացած տարրերի հետապնդումն ու ոչնչացումը կշարունակվի», - ասել է նա:
Շաֆաին նաև հաստատել է, որ գործողության ընթացքում սպանվել է ԻՀՊԿ-ի մեկ զինվոր:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Սիստան և Բելուջիստան նահանգում վարժանքների ժամանակ 4 ահաբեկիչների ոչնչացման մասին։
0Comments