Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի վրա հարձակվելու ախորժակը փակեցին հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա արձակված հիպերձայնային հրթիռներն ու Վրաստանի ընտրությունների արդյունքները։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե Վրաստանի ընտրություններում հաղթեին «արևմտյան գործակալները», ապա նրանց ստիպելու էին սկսել պատերազմական գործողություններ ՌԴ-ի հետ, ինչը անկայունության էր բերելու ողջ տարածաշրջանում։
0Comments