Դոլարն ու եվրոն էժանացել են

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.05 դրամ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 489.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.05 դրամ (նվազել  է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.82 դրամ (նվազել է 0.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 237.36 դրամ, ոսկի՝ 20,219.07 դրամ, պլատին՝ 13,019.71 դրամ: