Իրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ թշնամիներին․ ԻՀՊԿ էլիտար ստորաբաժանման հրամանատար

Մանրամասներ
իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ Իրանի թշնամիներին, եթե նրանք սխալվեն, ասել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը, Իրանի մյուս զինված ուժերի հետ միասին աչալուրջ և զգոն են։

Եթե այս հողի թշնամիների կողմից որևէ սխալ թույլ տրվի, նրանք կոշտ պատասխան ստանան»,- ասել է Հաջիզադեն։