«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ

Մանրամասներ
աֆդրբեջան

«Մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ առաջարկները միջազգային հանրության աչքերին թոզ փչելու և նրա իրական մտադրությունները թաքցնելու փորձ են»,– TV Berlin-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝  «առանց Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Հայաստանի շարունակական տարածքային պահանջների արդյունավետ և հրատապ լուծման, որն առաջին հերթին արտացոլված է այս երկրի գործող սահմանադրության մեջ, անհնար կլինի վերացնել հայ-ադրբեջանական առճակատման առանցքային պատճառը»։

«Եվ ըստ այդմ, անհնարին կլինի հասնել տեւական, վստահելի և անշրջելի խաղաղության երկու երկրների միջև:
Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հույս ունենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,- ասել է Ամիրբեկովը։