Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները

Մանրամասներ
ագն

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստանի շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ermenihaber-ը։

Հայտարարության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտել է իրադարձությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին:

«Մենք խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստան շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները»,-ասվել է հայտարարության մեջ:

Ընդգծվել է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պակիստանին ահաբեկչության դեմ պայքարի հարցում: