«Սիոնիստական ռեժիմին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը». Իրան

Մանրամասներ
իրան

«Բեյրութ և Դամասկոս իմ ուղևորության ուղերձը պարզ էր` հստակ և անառարկելի աջակցություն դիմադրությանը»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr-ը:

«Դիմադրության ճանապարհը բազմաթիվ զոհեր է տվել, բայց այն շարունակվելու է։ Սիոնիստական ռեժիմին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը: Ցանկացած սխալի արձագանքը կլինի ուժեղ, և դրան կտրվի համապատասխան ու հաստատուն պատասխան։

Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի օբյեկտների վրա ցանկացած հարձակում անպայման կարժանանա ավելի ուժեղ պատասխանի, և թշնամիները գիտեն, թե ինչ թիրախներ են մեզ հասանելի», - ասել է Արաղչին: