«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հաջողությամբ կանխել է իսրայելական ուժերի թափանցումը Լիբանան

Մանրամասներ
իսրայել

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները չորեքշաբթի առավոտյան հաջողությամբ դիմադրել են իսրայելական հետևակներին, որոնք փորձել են ներխուժել Լիբանանի տարածք Օդայսե գյուղի միջոցով Հալեթ ալ-Մահաֆեր շրջանից, հայտնել է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը:

Ըստ շարժման հայտարարության՝ տեղի են ունեցել կատաղի բախումներ՝ ստիպելով իսրայելական ուժերին նահանջել՝ տալով զոհեր։

Լիբանանի հարավում տեղակայված Al Mayadeen-ի թղթակիցը հաղորդում է, որ «Հըզբոլլահ»-ը լավ ծրագրված դարանակալել է մի խումբ իսրայելցի զինվորների, որոնք Օդայսեից և Քֆար Քիլայից պատրաստվում էին ներթափանցել: Թղթակիցը նշել է, որ վիրավորվել են էլիտար ստրաբաժանման տասնյակ իսրայելցի զինվորներ։

Իսրայելական բանակը, իր հերթին, հաղորդել է Օդայսաում դարանակալած մեկ զինվորի մահվան մասին, սակայն զոհերի թիվը շատ ավելի մեծ է, պնդում է Al Mayadeen-ինը՝ նշելով, որ վերջին իրադարձությունը նշանավորում է առաջին իսկական բախումը իսրայելական հրամանատարական ստորաբաժանման հետ, որը փորձում էր խախտել Լիբանանի սահմանը։