Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պահանջներ է առաջ քաշել ՀՀ-ի առաջ։ Նա նշել է՝ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է դատապարտի ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին»։
«Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- հավելել է նա։
Ալիևը ոչ ուղիղ, բայց անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում՝ նշելով, որ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ», սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։
0Comments