Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո Իրանի Հեղափոխության պահապանների գունդը (IRGC) հայտարարություն է տարածել։
Իրանի Fars գործակալության հաղորդմամբ հայտարարությունը հանձնվել է լրատվամիջոցներին, եւ դրա հիմնական իմաստն այն է, որ համաձայն IRGC-ի հրթիռային հարձակումը պատասխան է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի եւ Համասի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի եւ Հեղափոխության պահապանների գնդի հրամանատար Նիլֆորոշանի ահաբեկչական սպանություններին, որ իրականացրել էր Իսրայելը։ Հրթիռակոծման թիրախը եղել են բռնազավթված տարածքների (ըստ Հեղափոխության պահապանների գնդի ամբողջ Իսրայելը բռնազավթված տարածք է) սրտին, եւ եթե Իսրայելը փորձի պատասխանել, ապա «ջախջախիչ հարված» կստանա:
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ հրթիռակոծմամբ «պատշաճ պատասխան» տրվեց Իսրայելին, գործողությունն ավարտված է։
0Comments