Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի և «Ալ Քուդս» ուժերի հրամանատարի մահվան համար։
Թել Ավիվի երկնքում տեսանելի են իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի որսումները, հաղորդում են լրատվամիջոցները։ Սոցցանցերում հրապարակվում են քաղաքի վրա հրթիռային հարձակման կադրեր։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի «երկաթյա գմբեթը» ճեղքվել է։ Զոհերի կամ վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 500 հրթիռ։
0Comments