Լոնդոնը հարուստների սիրելի քաղաքն է

Knight Frank-ի տվյալներով, մեծահարուստներին առավել գրավող քսան քաղաքացներից վեցն են եվրոպական

Լոնդոնը գլխավորում է մուլտիմիլիոնատերերի համար սիրելի  քաղաքների ցանկը՝ առաջ անցնելով  Նյու Յորքից, որը 2018 թվականի ցուցակի առաջատարն էր։ Լավագույն հնգյակում է նաև Հոնկոնգը, Սինգապուրը, Լոս Անջելեսը։

News.ru-ի հաղորդմամբ, փորձագետները նշել են, որ Լոնդոնը Եվրոպայի միակ  քաղաքն է առաջին տասնյակում, որն առավել հետաքրքիր և հեռանկարային է հարուստ մարդկանց համար, չնայած Brexit- հետ կապված վտանգներին։ Այժմ այնտեղ բնակվում է 4944 մեծահարուստ, որոնց անձնական կարողությունները գերազանցում են 30 միլիոն դոլարը։

Knight Frank-ի տվյալներով, մեծահարուստներին առավել գրավող քսան քաղաքացներից վեցն են եվրոպական։ Յոթական քաղաքներ են ընդգրկված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Հյուսիսային Ամերիկայից։


 

Աղբյուր` Panorama.am