Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է ներկայացրել, այս մասին Մինասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում
«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս:
Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ» ,-գրել է Մինասյանը:
0Comments