ԱՄՆ-ում կատուն շմոլ գազի թունավորումից փրկել է տարեց տերերին

Գիշերվա կեսին Բելլան եկել է տերերի մահճակալի մոտ եւ սկսել է բարձր մլավել
կատոււ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգից Փոլ եւ Լեոնա Ջոնսեր տարեց զույգը իրենց կյանքով պարտական են Բելլա անունով կատվին՝ հայտնում է 4CBS Miami-ն։

Երեկոյան վերադառնալով տուն եւ ավտոմեքենան կանգնեցնելով ավտոտնակում՝ ամուսինները այնպես են շտապել թաքնվել անձրեւից, որ մոռացել են անջատել շարժիչը։ Այն ամբողջ գիշեր աշխատել է՝ աստիճանաբար տարածքը լցնելով շմոլ գազով։

Գիշերվա կեսին Բելլան եկել է տերերի մահճակալի մոտ եւ սկսել է բարձր մլավել։ Առաջինը արթնացել է Փոլը, սակայն արդեն բավական շատ գազ շնչած, եւ կորցրել է գիտակցությունը։ Նրա կինը նույնպես շատ թույլ է եղել, սակայն կարողացել է զանգել փրկարարներին, որոնք արագ եկել են։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է վերջացել՝ ամուսիններին եւ կատվին թթվածնային դիմակներ են տվել ու տարել հիվանդանոց։ «Եթե Բելլան մեզ չարթնացներ, մենք երբեք չէինք արթնանա»,- ասում է Լեոնան։