ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել Լիբանան այցելելությունից․ Լիբանանում ՀՀ դեսպան

Մանրամասներ
լիբանան բեյրութ

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։