Բեյրութում Իսրայելի կողմից «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվի ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի օրենքի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին: Խոստումներ, որոնց դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:
Նասրալլային սպանելու հրամանը տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ գտնվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Սա նշան է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներգրավված է իսրայելական ռեժիմի կատարած հանցագործության մեջ»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA-ն:
0Comments