Իսրայելը պատրաստվում է «սահմանափակ ցամաքային ներխուժման» Լիբանան. ABC News

Մանրամասներ
Իսրայել

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 28-ի երեկոյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը։

Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին, Գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության ղեկավար Օդեդ Բասյուկը և Ռազմական հետախուզության (ԱՄԱՆ) պետ Շլոմի Բայնդերը։

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է «սահմանափակ ցամաքային ներխուժման» Լիբանան, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն սպանել է Հեզբոլլահի մոտ 30 առաջնորդների։

Ինչպես հայտնել է ABC News-ի աղբյուրը, Իսրայելը մերժել է կարճաժամկետ հրադադարի առաջարկը, ինչպես նաև չի շփվել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հետ։ Նա նաև հավելել է, որ «Հեզբոլլահ»-ի մնացած առաջնորդները վախենում են իրենց շարքերում լրտեսների առկայությունից: