Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: 6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնել է «Риа Новости»-ն:
«Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է, այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել է «Հըզբոլլահը»:
0Comments