Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ բանակն ուժեղ հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին և կշարունակի դա անել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին, անվտանգությունը չի վերականգնվել:
«Անցած տարվանից և հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում «Հեզբոլլահ»-ին: Մենք կշարունակենք և կմեծացնենք այս ջանքերը. մենք նախատեսում ենք անվտանգություն ապահովել հյուսիսում գտնվող քաղաքներում, ապահով տուն վերադարձնել տարհանվածներին», - ասել է Գալանտը:
0Comments