Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս. «Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց փոխվարչապետը:
0Comments