ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 18-19-ը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի երկրորդ կեսին կայցելի Վրաստան:

«Դա Վրաստանի հետ մեր ամուր գործընկերության և քաղաքական երկխոսության մաս է կազմում: Ես հանդիպելու եմ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև ներկա եմ գտնվելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությանը», – Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 18-19-ը. «Այդ զորավարժությունները մենք  անցկացնում ենք կանոնավոր, և դա արտահայտում է ՆԱՏՕ-Վրաստանի սերտ գործընկերությունը»:

Նա նաև Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում և այլ երկրներում ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելու համար: