ՌԴ-ն արգելել է Հայաստանից երկու դեղերի ներկրումը

Դրանք նախատեսված են ընտանի կենդանիների ու թռչունների համար

Ռոսսելխոզնադզորը փետրվարի 26-ից արգելք է սահմանել Հայաստանից ու Բելառուսից ներկրվող մի շարք դեղամիջոցների վրա։ Կառույցի պաշտոնական էջից Panoarama.am-ը տեղեկացավ, որ Բելառուսից արգելվել է  ներկրել 13 անուն դեղ, իսկ Հայաստանից՝ 2։

Դրանք նախատեսված են ընտանի կենդանիների ու թռչունների համար։ Դեղամիջոցները համարվել են վտանգավոր։

Հայաստանից արգելվել է ներմուծել կովերի ու ոչխարների համար նախատեսված  «Բիոմետրոսանիտ», ինչպես նաև թռչունների ու խոզերի համար նախատեսված «Մետրոֆուլին» դեղերը։