Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին

Ամեն օր, երբ ես կարդում եմ նորությունները, ավելի ու ավելի եմ անհանգստանում Սպիտակ տան անբավարար աշխատանքի պատճառով

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020 թվականին չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին:

Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը:

«Ամեն օր, երբ ես կարդում եմ նորությունները, ավելի ու ավելի եմ անհանգստանում Սպիտակ տան անբավարար աշխատանքի պատճառով: Ես գիտեմ, որ մենք՝ որպես երկիր, կարող ենք հասնել ավելի մեծ հաջողության: Եվ ես հավատում եմ, որ ընտրություններում կհաղթեի Դոնալդ Թրամփին: Բայց ես պարզ գիտակցում եմ, թե որքան դժվար է այսպիսի մրցակցության պայմաններում լինել դեմոկրատների թեկնածուն»,-ընդգծել է Բլումբերգը:

Գործարարի խոսքերով` իր ուժերը կկենտրոնացնի երկրին օգնելու գործում: