«Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի համագործակցության առաջնահերթ նախագծերից է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Առաջնահերթ ծրագրերի թվում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը։ Մենք բազմիցս ենք վերադարձել և անընդհատ աշխատում ենք այս թեմայով։ Եվս մեկ անգամ հաստատում եմ իմ շահագրգռվածությունը այս մեծ նախագծի իրականացման նկատմամբ»,- ասել է Պուտինը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպմանը։
0Comments