ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է Հայաստանի դեսպանի հավատարմագրերը

Մանրամասներ
Միխայիլ Գալուզին

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության նշանակված արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Դրա մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։

Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանին հաջողություն է մաղթել Մոսկվայում նրա առաքելության իրականացման գործում: