Իրանը աջակցում է հարևանների տարածքային ամբողջականությանը, դեմ ենք փոփոխություններին․ դեսպան

Մանրամասներ
Մեհդի Սոբհանի

Միջազգային սահմանները չպետք է փոփոխվեն: Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և աջակցում է հարևանների տարածքային ամբողջականությանը», - մասնավորապես նշել է դեսպանը։