Իտալիայի երկնքում հայտնվել է Քրիստոս հիշեցնող արևային պատկեր

Անհավանական կադրերն արել է տեղացի լուսանկարիչ Ալֆրեդո Լո Բրուտոն իր հայրենի Ագրոպոլի քաղաքում

Իտալացիները վախեցած էին և զարմացած, երբ ամպերի և արևային լույսի միջով նրանց առեղծվածային տեսիլք է հայտնվել: Երկնքում գծագրվել է Հիսուս Քրիստոսի ուրվագիծը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ինչպես նշվել է, անհավանական կադրերն արել է տեղացի լուսանկարիչ Ալֆրեդո Լո Բրուտոն իր հայրենի Ագրոպոլի քաղաքում: Տղամարդը լրագրողներին ասել է, որ սովորաբար իր լուսանկարները չի հրապարակում սոցիալական ցանցերում: Սակայն, այս անգամ նա որոշել է այդ երևակայությունը ցնցող կադրերը ներկայացնել հանրությանը: Ըստ ականատեսների և Լո Բրուտոյի, երկնքում հայտնվել է մարդու հսկայական ուրվագիծ, որը նրանց հիշեցրել է Փրկչի պատկերը՝ Ռիո դե Ժանեյրոյի հայտնի արձանի պատկերով: