Խանդը սիրո՞ ուղեկից է, թե՞ թերարժեքության հետևանք

Մանրամասներ
խանդ զույգ

Խանդն առհասարակ սիրո ուղեկիցն է։ Սակայն խանդի երկու տեսակ է լինում։ Ըստ հոգեբանի՝ «Խանդը նորմալ և ինչ-որ տեղ դիմացինի համար նորմալ զգացողություն է, երբ նորմայի սահմանները պահպանվում են։ Այսինքն` կան լուրջ պատճառներ, որոնք խանդ են առաջացնում։

Բայց խանդը շատ հաճախ ինքն իր դեմ է աշխատում, դառնում ոչ ռեալիստական։ Հոգեթերապիայի մեջ հայտնի է խանդի զառանցանքը։ Նման խանդի հիմքում ընկած է թերարժեքությունը, ինչի արդյունքում տվյալ կինը կամ տղամարդը իր կողակցի կողքին իրեն վստահ չի զգում։

Սակայն ռեալիստականի դեպքում այն ընդունելի է և որոշ դեպքում նաև ցանկալի երևույթ»։