Մայքլ Ջեքսոնը պատմել է, որ կանանց հետ հարաբերություններն ու իր ամուսնությունը «պարզապես շոուի համար» են եղել

Ջեյմսը նաև պնդում է, որ երգիչը հորդորել է իրեն թողնել դպրոցը՝ այդպիսով իրենից կախման մեջ թողնելով տղային ու նրա ծնողներին

Վերջերս թողարկված «Լքելով Նևերլենդը» սկանդալային վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը, որը հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնին մեղադրել է փոքր տարիքում իրեն բռնաբարելու համար, պատմել է, որ, Ջեքսոնի խոսքով, կանանց հետ նրա հարաբերությունները պարզապես շոուի համար են եղել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ջեյմսը Սեյֆչաքը պատմել է, թե ինչպես է Ջեքսոնը նրա ընտանիքին տուն նվիրել այն բանի համար, որպեսզի տղան 1993թ.-ին սեռական ոտնձգության համար մեղադրվող երգչի օգտին դատարանում վկայություն տա:

Երիտասարդի խոսքով՝ իրենց ծանոթության տարիներին Ջեքսոնը բազմիցս զգուշացրել է իրեն, որ ստիպված է կանանց հետ հարաբերություններ բեմադրել և մի օր անգամ ստիպված կլինի ամուսնանալ, սակայն «դա ոչինչ չի նշանակի, քանի որ այդ ամենն արվում է զուտ շոուի և նրա համար, որպեսզի մարդիկ այլ բան չմտածեն»:

Ջեյմսը նաև պնդում է, որ երգիչը հորդորել է իրեն թողնել դպրոցը՝ այդպիսով իրենից կախման մեջ թողնելով տղային ու նրա ծնողներին, որից հետո հետզհետե անհետացել է ընտանիքի կյանքից: