Բանկային արտահոսքը բացահայտում է ռուսական ցանցը, որը կապ է ունեցել արքայազն Չարլզի հետ

Մասնագետները կարծում են, որ սա այն խողովակն է, որով կլեպտոկրատիայի եկամուտները Ռուսաստանից հոսում են Արեւմուտք

Բրիտանական արքայազն Չարլզի կողմից ղեկավարվող բարեգործական կազմակերպությունը ստացել է նվիրատվություն օֆշորային մի կազմակերպությունից, որը օգտագործվել է Ռուսաստանից կանխիկ գումարի տեղափոխման հետ մի սխեմայով, որը այժմ հետաքննվում է դատախազության կողմից։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Այդ ցանցով անցնող գումարները ներառում են նաեւ կանխիկ փողեր, որոնք կարող են կապված լինել Պուտինի նախագահության օրոք իրականացված ամենից հայտնի խաբեությունների հետ։ Ընդհանուր առմամբ 4,6 միլիարդ դոլար կամ 3,5 միլիարդ ֆունտ է ուղարկվել Եվրոպա եւ ԱՄՆ Ռուսաստանից ղեկավարվող օֆշորային ընկերությունների ցանցի կողմից լիտվական հաշվեհամարների միջոցով։ Չկա որեւէ ենթադրություն այն մասին, թե գումարների վերջնական ստացող հասցեատերերը իմացել են արդյոք դրանց նախնական ծագման մասին, որոնք իրենց են հասել քողարկված ճանապարհներով։ Այդուհանդերձ ունեցած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրինական ու անօրինական փողերը կարող էին խառնված լինել իրար, որով անհնար էր դառնում հետապնդել ու գտնել աղբյուրը, որից հետո արդեն այդ գումարները որպես օրինական օգտագործվել են մասնավոր ինքնաթիռների, զբոսանավերի, էլիտար անշարժ գույքի, տոնակատարությունների, ֆուտբոլային հանդիպումների տոմսերի եւ անգլիական լավագույն դպրոցների հանգանակությունների վճարման կամ գնման համար։ Մասնագետները կարծում են, որ սա այն խողովակն է, որով կլեպտոկրատիայի եկամուտները Ռուսաստանից հոսում են Արեւմուտք։ Հետաքննության արդյունքները ամենայն հավանականությամբ էլ ավելի կխորացնեն մտավախությունները, որոնք արտահայտվել են բրիտանացի նախարարների կողմից, ովքեր խոստացել էին, որ կբացահայտեն նրանց, որոնք օգնում են Ռուսաստանից էլիտաների ունեցվածքի տեղափոխմանը եւ Արեւմուտքում ծախսմանը։ Նախարարները պահանջել են բրիտանական հաստատություններից ավելի մանրամասն ուսումնասիրել այն ֆինանսական հոսքերը, որոնք նրանք ստանում են օֆշորային ընկերությունների կողմից։