«Հնարավոր է` դրդեն Մոսկվային և Հրեական իշխանություններին` գնալ ծայրահեղ քայլերի»․ Գարիկ Քեռյան

Մանրամասներ
Գարի Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկա իրադրության բարդ ու ծայրահեղ վտանգավոր լինելը կապված է անմիջական պատերազմի մեջ միջուկային երկու պետությունների ներգրավվածության հետ:

Խոսքը Ռուսաստանի և Իսրայելի մասին է:

Ուկրաինական բանակի հաջողությունները Կուրսկի շրջանում և հակաիսրայելական կոալիցիայի (Իրան, Թուրքիա, Համաս, Հզբոլլահ, հուսիթներ) գործողությունները, հնարավոր է, որ դրդեն Մոսկվային և Հրեական իշխանություններին գնալ ծայրահեղ քայլերի:

Այդ է պատճառը, որ Բրյուսելում և Վաշինգթոնում հիմա խիստ լարված են»: 

Գարիկ Քեռյան