ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի շրջանի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար

Մանրամասներ
ԱԴԾ

Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքերի հետ մարտերը շարունակվում են արդեն չորրորդ օրը։

Ինչպես հայտնում է Mash-ը, ուրբաթ օրն Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Օկտյաբրսկոյե գյուղի 48-ամյա մի բնակչի, ով նկարահանում էր ուկրաինական հարվածների հետևանքները։

Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ տեղի բնակչի նկարահանած տեսանյութը հրապարակվել է ուկրաինական Telegram ալիքներից մեկում։ Հարցաքննության ժամանակ կալանավորը հայտարարել է, որ իբր կատարել է հանձնարարություն, և դրա իրականացման համար իրեն խոստացել են գումար և «ՆԱՏՕ-ի երկրներից մեկի քաղաքացիություն»։

Mash-ի տեղեկություններով՝ որոշվում է «լրտեսություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։