Կառուցվում է միայնակների քաղաք, նորակառույցներում գերակշռում են 33-40մք մակերեսով բնակարանները. Հովհաննիսյան

Մանրամասներ
Կարապետ Հովհաննիսյան

Կարապետ Հովհաննիսյանը գրում է.

«Կառուցապատողների մոտ գերակշռում են փոքր մակերեսով բնակարանները ։

Իհարկե սա,առաջին հերթին պայմանավորված է այս պահին արագ վաճառքի հարցով, ընդհանուր արժեքում շահելու և հասանելի լինելու համար , բայց այնուամենայնիվ ում՞ համար է լինելու այս մեկ սենյականոց բնակարանները , որ իրենցից իրականում տան նման էլ չեն , իրենցից մի մեծ նախասրահ ( միջանցք) են ներկայացնում ։

Այն միտքը , որ դեռ խորհդային տարիներից կար, որ մեկսենյականոցները հեշտ է վաճառել , պայմանավորված էր դրանց սակավությամբ։

Խորհդային մոդելում հասարակության հիմքը ընտանիքն էր, թեկուզ փոքր , 2 սենյայանոցին հարմար ։

Շենքերում շատ քիչ էին 1սենայակները , օրինակ Բադալյան նախագծի 14 հարկանիում 56 բնակարանից 1_2 հատ 1սենյակ էր, 12_14 հատ 2 սենյակ , մնացած 36_37 հատը 3սենյակ , 4_5 հոգանոց ընտանիքի համար ՝ 2_3 երեխա ...

Դե չասեմ , որ 1 սենյակն էլ 50մք_ ուց ավելին էր ։

Այդ վատ ու անխելք , հակաքրիստոնյա խորհդային միությունը իսկապռս չէր հասկանում ոչ մի բան ...

Իմիջիայլոց Հիմա այս փոքրները այնքան շատ են, որ հետագայում սրանց վերավաճառքը հեշտ չի լինի , այնպես ինչպես, մինչև վերջերս էր , որ փոքր բնակարանը վաճառվում էր արագ և թանկ»: