Մեծ Բրիտանիան եւ Եգիպտոսը խնդրել են իրենց ավիաընկերություններին խուսափել Իրանի եւ Լիբանանի օդային տարածքից տարածաշրջանում հակամարտության սրման ֆոնին, տեղեկացրել է Reuters-ը։
Շատ ավիաընկերություններ ողջ աշխարհում վերանայում են իրենց չվացուցակները, ինչպես նաեւ չեղարկում են չվերթներն Իսրայել եւ Լիբանան։
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը չորեքշաբթի տեղեկացրել է, որ իր չվերթները Թել Ավիվ դադարեցված են մնում։
Delta Air Lines ավիաընկերությունը դադարեցնում է Նյու Յորք-Թել Ավիվ չվերթները։
Նույն կերպ եգիպտական ավիաընկերություններն են արդեն խուսափում Իրանի օդային տարածքից։ Եգիպտական NOTAM իրազեկիչ համակարգը տեղեկացրել է, որ չվերթների չեղարկման հրահանգը գործելու է հինգշաբթի Գրինվիչի ժամանակով ժամը 01.00-ից մինչեւ 04.00-ն։
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը ավելի ուշ հաստատել է, որ այս ծանուցումը ուղղված է անվտանգության ռիսկերի նվազեցմանը։
«Զորավարժություններ են իրականացվելու Իրանի օդային տարածքում օգոստոսի 7-ի առավոտյան Թեհրանի ժամանակով ժամը 11.30-ից մինչեւ օգոստոսի 8-ի ժամը 7.30-ը»,- նշվել է հայտարարությունում։
0Comments