Եվրոպայում գազի գինը թանկացել է՝ հասնելով առավելագույնին այն բանից հետո, երբ ուկրաինական ԶՈւ-ն զավթել է Եվրոպայում «Գազպրոմի» միակ գազամուղ կետը, գրել է Moscow Times-ը։
Dutch TTF ֆյուչերսը հասել է առավելագույն մակարդակին 2023թ. դեկտեմբերից ի վեր։
Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական բանակի զորամասերը մտել են Կուրսկի մարս եւ օրվա վերջին խորացել մոտ 25 կիլոմետր՝ զավթելով մի քանի բնակավայրեր եւ «Սուջա» գազակայանը։ Դրանով է անցնում միակ երթուղին, որով անցնում է գազը Ռուսաստանից Եվրոպա, նշել է Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրման Բեռլինյան կենտրոնի հետազոտող Սերգեյ Վակուլենկոն։
Ուկրաինայի Գազատրանսպորտային համակարգերի օպերատորը հայտնել է, որ գազի տարանցումը «Սուջայով» իրականացվում է նորմալ ռեժիմով եւ կշարունակվի հինգշաբթի։
Վաղը Ռուսաստանից Եվրոպա նախատեսվում է մատակարարել 41,6 մլն խորանարդ մետր գազ, տեղեկացրել է Reuters-ը։
Եթե գազը դադարի անցնել Ուկրաինայով, դրա արտահանումը Ռուսաստանից Եվրոպա, որն արդեն 2021-ից կրճատվել էր 81 տոկոսով, կկրճատվի եւս կեսով, ընդգծել է վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը։ Եթե անգամ «Սուջան» վնասվի, բայց մնա Ուկրաինայի հսկողության տակ, «դա այնուամենայնիվ ծովային խողովակաշար չէ, բավական հեշտ է նորոգվում եւ արագ, առավելագույնը մեկ-երկու շաբաթում»,- նշել է Վակուլենկոն։
0Comments