Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։ Հայտնում է Россия 24/7-ը։
- Առավոտյան ժամը 8-ից Ուկրաինայի զինված ուժերը մինչև երեք հարյուր գրոհայիններով 11 տանկի և 22 զրահամեքենայի աջակցությամբ գրոհել են Կուրսկի շրջանում ռուսական դիրքերը։
- Սահմանապահ զորքերը մինչ այս պահը հետ են մղում հարձակումները։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժին և տեխնիկային։
Հակագրոհի հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի տասնվեց միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ վեց տանկ։
ՌԴ ՊՆ
Հիշեցնենք, որ այսօր, Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ի վեր Ռուսաստանի տարածքի վրա ամենախոշոր հարձակումներից մեկն է տեղի ունեցել։ Կուրսկի մարզը ենթարկվել է մասշտաբային հրթիռակոծության։ Տեղացիներն ասում են, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ գյուղերում բջջային կապ չկա։ Սուդժայի և մոտակա գյուղերի բնակիչները «նստած են նկուղներում», իսկ նրանց հետ կարելի է կապ հաստատել միայն ֆիքսված հեռախոսով։ Մարդիկ խուճապահար լքում են մարզը.
0Comments