Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը այսօր Իսրայելի պրոքսին է Հարավային Կովկասում։
Ադրբեջանի համար իհարկե, սա հրաշալի հնարավորություն էր, օգտագործելով Իսրայելի, Թուրքիայի և Պակիստանի հնարավորությունները հանդես գալ իբրև հաղթող, թոթափել պարտվածի բարդույթը և վրեժ լուծել սեփական թերարժեքության համար։ Բայց ինչպես ասում են, Իսրայելի խամաճիկ դարձած Հեյդարի տղա Իլհամը ամեն ինչ անում է, սեփական երկիրը ոչնչացնելու համար նոր տարածաշրջանային դաշինքի ձևավորման համար։
Միակ հարցը այս պահին այն է, թե ո՞ր երկրներն են Իրանի հետ ձևավորելու տարածաշրջանում ապագա քաղաքական, տնտեսական և անվտանգային կոնֆիգուրացիան, որտեղ Ադրբեջանի դերը չափազանց համեստ է լինելու, ի համեմատ այսօրվա լպիրշ և սանձարձակ ալիեւյան վարքագծի։»։
0Comments