Մերձավոր Արևելքում հանգույցը սեղմվում է, և լայնամասշտաբ պատերազմը միակ ճանապարհն է տարածաշրջանում երերուն խաղաղության համար։ Այս մասին այսօր իր տելեգրամ ալիքում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիե արյունն առանց վրեժի չի թողնի։
Ավելի վաղ՝ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նախագահն էր հայտարարել, որ Դիմադրության բոլոր ստորաբաժանումները կմասնակցեն Իսմայիլ Հանիեի «Արյան վրեժին», իսկ իսրայելական ԶԼՄ-ները հղում անելով ամերիկյան աղբյուրներին գրել են, որ Իրանի և «Հըզբոլլահի» համատեղ հարձակումն Իսրայելի վրա կսկսվի այսօր երեկոյան և կտևի մի քանի օր։
0Comments