Էրդողանի՝ «Ղարաբաղ մտնելու» մասին հայտարարությունը «անհիմն» է. Ադրբեջանի ՊՆ

Մանրամասներ
Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման» հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են։

Այս մասին 1News պորտալի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Անկարան, պաղեստինցիներին օգնելու համար, «կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես նախկինում դա արեց Լիբիայում և Ղարաբաղում»։

«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։ Պատերազմի ընթացքում նահատակվել է մոտ 3,000 ադրբեջանցի զինվորական, «հակաահաբեկչական գործողություններում» զոհվել է 204 մարդ։ Այլ երկրների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»,- նշել է գերատեսչությունը։