Քաղաքացին կքված է երթուղայիններում, նրա մեջքը շտկեք նրա համար տոն հռչակելու փոխարեն

Պատկերացնենք այսպիսի բան. ժողովրդական հուզումների արդյունքում Կարեն Դեմիրճյանի հեռանալու օրը պետականորեն հռչակած լինեինք Քաղաքացու օր

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատկերացնենք այսպիսի բան. ժողովրդական հուզումների արդյունքում Կարեն Դեմիրճյանի հեռանալու օրը պետականորեն հռչակած լինեինք Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակի մեջ կհայտնվեր տաս տարի անց նրան հետ կանչող քաղաքացին:

Կամ պատկերացրեք Տեր-Պետրոսյանի հեռանալու օրը, ինչը ընդունվեց ժողովրդական խանդավառ ցնծությամբ, հռչակվեր Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակում կլինեին նրա անունը տաս տարի անց որպես փրկիչ վանկարկողները:

2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների համարյա կեսն այսօր հուսալքության, վհատության մեջ է: էն մյուս կեսին էլ նույն բախտը կսպասվի, եթե իշխանությունները երկրի բուն խնդիրները ճանաչելու և լուծելու փոխարեն էյֆորիայի մեջ շարունակեն գտնվել…

Քաղաքացին կքված է երթուղայիններում: Նրա մեջքը շտկեք նրա համար տոն հռչակելու փոխարեն»: