Աննա Հակոբյան, դու մի՛ խոնարհվիր հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից

Մանրամասներ
զինվոր

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո` կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:

Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի: 

Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի:

Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր:

Անկախ քաղաքական հայացքներից` հեռու մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ»