Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ

Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի Մասատո Սումին

Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչև ոսկե գոտեմարտը նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7-0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ:

Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի Մասատո Սումին:

Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) - Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ:

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն մեր երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը:


 

Աղբյուր` Panorama.am