Քննիչները հեռացան․ նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան

Մանրամասներ
սամվել շահրամանյան

Քննիչները հեռացան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։ Այդ մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասներ հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ծառայողական ավտոմեքենան առգրավելու գործից․

«3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ ՔԿ քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- մանրամասնել է փաստաբանը։ 

Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատում` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։