Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան

Մանրամասները դեռևս հայտնի չեն

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

«Այցելությունը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն», - հայտնում է Грузия Online-ը:

Ինչպես նշվում է, սա նախագահի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան: Տարածաշրջանային շրջագայությունը Զուրաբիշվիլին սկսել է Ադրբեջանից, որտեղ նախագահ Ալիևի հետ քննարկել է երկու երկրի ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները: